Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի եւ ՌԴ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Արարատ Միրզոյանը կտրականապես հերքեցին Ադրբեջանի կողմից հնչող «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները։
Հայ լրագրողի դիտարկմանը, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի աշխատանքը դանդաղ է ընթանում, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չհամաձայնեց՝ հավելելով, որ հակառակը, հանձնաժողովի աշխատանքը ռիթմիկ է ընթանում։
Ռուս դիվանագետի փոխանցմամբ, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, ավարտվում է ավտոերթուղու եւ այն ռեժիմի համաձայնեցումը, որը սահմանվելու է. «Այն լինելու է պարզեցված եւ հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա: Այստեղ երկիմաստություն լինել չի կարող»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հավելեց՝ բոլոր ճանապարհները լինելու են այն երկրների ինքնիշխանության եւ իրավասության տակ, որոնցով անցնում են։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ