Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք պատրաստվո՞ւմ են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը». Արարատ Միրզոյանն՝ ընդդիմությանը

Հունիս 09,2022 15:54

«Հանրահավաքներ կազմակերպող եւ դրանց մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ ՀՀ-ն ճիշտ քաղաքականություն չի վարում Լեռնային Ղարաբաղի հարցում, Ադրբեջանի հետ բանակցություններում, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում, բայց, տարօրինակորեն, մենք չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե կառավարությունը հրաժարական տա եւ իշխանությունը փոխանցվի այդ ուժերին, նրանք պատրաստվո՞ւմ են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կամ հետագա հայտարարությունները, դուրս գալ սահմանազատման գործընթացից»,- այսօր ՀՀ ԱԳՆ-ում ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հայաստանյան ընդդիմության հանրահավաքների մասին ռուս լրագրողի հարցին։

«Եթե այդպիսի մոտեցում հայտարարվեր, գուցե, տրամաբանական կլիներ, որովհետեւ մեր մոտեցումները վաղուց հանրահռչակված են։ Եվ տրամաբանական կլիներ, որ այս հավակնորդ քաղաքական ուժերի մոտեցումն այդ առանցքային հարցերում հակառակը լիներ։ Որեւէ խոսք նշածս գործընթացները կասեցնելու կամ դրանցից դուրս գալու մասին չեմ լսել, ինչը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ այդ թեման ընդդիմության կողմից զուտ շահարկման առիթ է»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ինքը Հայաստանում քաղաքական ճգնաժամ չի տեսնում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930