Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլը բավականին թանկ է, պարարտանյութն ու դիզվառելիքն էլ են թանկ․ քաղաքացու եւ գյուղացու այս մտահոգությունները Քերոբյանը չի լսել

Հունիս 09,2022 15:46

Բանջարեղենի շուկայում բարձր գնաճ է, օրինակ` կարտոֆիլի գինը կազմում է 600-750 դրամ։ Կարտոֆիլի բարձր գները սոցիալական ցանցերում նույնիսկ նավթի ու ոսկու գների հետ են համեմատում, մարդիկ անհավանական գնաճը ծաղրում են։ Այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ վիճակագրական կոմիտեի, բանջարեղենի գների տոկոսային փոփոխությունը կազմել է 39.4%։

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից լրագրողները հետաքրքրվեցին գնաճի պատճառներից՝ կարտոֆիլը, լոլիկը բավականին թանկ են, գյուղմթերք է ներկրվում մեր երկիր, որը ցածր գնով է վաճառվում, տեղական արտադրողն ասում է՝ ցածր գնով չեմ կարող վաճառել, քանի որ ծախսերը շատ են ՝պարարտանյութ, դիզվառելիք։

Ի պատասխան Վահան Քերոբյանն ասաց․ «Այսօր ես չեմ լսել ձեր նշած մտահոգությունը, որը վերաբերում վաճառվող ապրանքի գնին։ Տեսնում եք՝ ինչ բարձր ինֆլյացիա է մոլեգնում եւ դա իրականում գյուղացիներին թույլ է տալու, որպեսզի իրենք լավ գնով վաճառեն իրենց ապրանքը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930