Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանական մեծամասնությունը սկսել է խոսել ընդդիմադիր պատգամավորին մանդատից զրկելու մասին, ինչը ամենամեծ հիմարությունը կլինի». Արտակ Զաքարյան

Հունիս 09,2022 15:34

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Հանրապետական» կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը «Հայելի» ակումբում տվեց Դիմադրություն շարժման գնահատականը:

«Շարժումն արդեն մի շարք խնդիրներ լուծել է, կասեցրել Հայաստանի Հանրապետության համար մի շարք վտանգավոր զարգացումներ: Շարժումը ստիպում է իշխանություններին բանակցային իրենց թելադրված հակահայկական օրակարգերի հետ մեկտեղ՝ Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ անպայման որոշակի գործողություններ իրականացնել: Կարո՞ղ են, թե՞ չեն կարող, դա այլ հարց է: Շարժումը ստիպում է, որ դա ներկայացնեն որպես համաժողովրդական կարծիք, որովհետեւ բոլոր հարցումներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 85-86 %-ը խիստ կարեւորում է Արցախի կարգավիճակի հարցը եւ Արցախը որեւէ կերպ չի պատկերացնում Ադրբեջանի կազմում: Իրենք էլ են դա լավ հասկանում, իրենց ներքին հարցումներն էլ են դրա մասին անընդհատ ասում: Եվ իրենք կանգնել են փակուղային, պատային իրավիճակի առջեւ:

Շարժումը ուժով ցրել չեն կարող, որովհետեւ դա բերելու է ամբողջությամբ հակառակ էֆեկտի, ինչը շատ լավ հասկանում են: Դրանով ավելի են մեծացնելու հասարակության ըմբոստացած հատվածի դժգոհությունը, ավելի ցցուն են դարձնելու իրենց անկարողությունները, ավելի սրելու են ներքաղաքական առանց այդ էլ ակնհայտ դարձած ճգնաժամը:

Եթե նկատել եք, նրանք վերջերս արդեն սկսել են խոսել ընդդիմադիր պատգամավորին մանդատից զրկելու մասին: Դա ամենամեծ հիմարությունը կլինի, թեեւ սրանք շատ են արել: Դրանով իսկ իրենք իրենց ձեռքով Սահմանադրական դատարանի միջոցով ոչ միայն կարագացնեն, այլեւ կփաստեն, որ Հայաստանի Հանրապետությունում ճգնաժամ է: Դրանից հետո որեւէ օրենք, իրավական ակտ, քաղաքական որոշում ի սկզբանե այլեւս լինելու է ոչ լեգիտիմ: Եթե հիմա այս իշխանությունները ոչ լեգիտիմ են արտաքին քաղաքականության մեջ, որովհետեւ հասարակության մի ստվար զանգված ասում է՝ ես համաձայն չեմ ու դու չես ներկայացնում ինձ, հիմա նույնը տեղի է ունենալու նաեւ ներքին կյանքում, ներքին քաղաքական զարգացումներում: Հիմա իշխանությունների ցանկացած գործողություն աշխատում է Հայաստանի Հանրապետության եւ իրենց իշխանավարման դեմ: Իսկ իշխանությունը մեր քաղաքական օրգանիզմի կարեւորագույն հատվածն է: Եվ մենք որպես ընդդիմություն, երբեք չէինք ցանկանա, որ Հայաստանում իշխանությունը փչանա, կազմաքանդվի այն աստիճան, որ հետո դա վերականգնել չլինի: Եվ մենք ասում ենք. դուք փչացած եք, իշխանությունը, պետությունը, հասարակությունն էլ մի փչացրեք այն աստիճան, որ հետո այլեւս հնարավոր չլինի առողջացնել , նույնիսկ հնարավոր չլինի մաս-մաս հավաքել ու վերականգնել»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930