Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս:
Հունիսի 5-ին Կապանի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երկաթուղայինների փողոցում հայտնաբերեցին առանց համարանիշերի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մոտ 22 խմ փայտանյութով։ Վարորդը, բեռնատարով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին:
Ոստիկանությունում պարզվեց, որ օրեր առաջ Շիկահող գյուղի երեք բնակիչ գյուղի վարչական տարածքում 4 ընկուզենի էին ապօրինի հատել ու մոտ 27 խմ փայտանյութը պահեստավորել էին գյուղում՝ հետագայում Երևան տեղափոխելու համար:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Կարդացեք նաև
Ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն