Կառավարությունը հաստատել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը:
Որոշումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների արտադրական ծավալների աճին, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրվող ցեմենտը որոշակի մասով կփոխարինվի տեղականով։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թ․-ի հուլիսի 15-ին և գործում է մինչև 2023թ․-ի հունվարի 15-ը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն