Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«3+3» ձեւաչափի ռիթմիկ աշխատանքը կարեւոր է. Սերգեյ Լավրով

Հունիս 09,2022 14:25

Մենք ողջունում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, դա նույնպես կարող է նպաստել տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կարգավորմանը. այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այս համատեքստում, ըստ ռուսաստանցի դիվանագետի, կարեւոր է «3+3» ձեւաչափի ռիթմիկ աշխատանքը: Այս ձեւաչափը Սերգեյ Լավրովը կարեւոր համագործակցության եւ երկխոսության հարթակ է համարում տարածաշրջանի եւ նրանց հարեւան երկրների միջեւ բազմակողմանի համագործակցության համար: Հույս ունի, որ վաղը կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումն էլ ավելի կամրապնդի այս կարեւորագույն տարածաշրջանային համագործակցության հարթակը:

ԱԳ նախարարների մակարդակում, ինչպես տեղեկացրեց ռուս դիվանագետը, այսօր քննարկել են համագործակցությունը Եվրասիական եւ ԱՊՀ շրջանակներում: Նա նկատեց՝ տարածաշրջանային եւ համաշխարհային բազմաթիվ խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետները համընկնում են: Սերգեյ Լավրովը եւ Արարատ Միրզոյանը պայմանավորվել են հետագայում եւս համագործակցված աշխատանք տանել միջազգային հարթակներում՝ նկատի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները եւ տվյալ պահի իրողությունները: Երկուստեք կարեւորել են Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը:

Ըստ Լավրովի, կողմերն ընդհանուր տեսակետ ունեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարման առնչությամբ:

Ռուսական կողմը գոհունակություն է հայտնում նաեւ, որ բարձր է գնահատվում ռուսական խաղաղապահ առաքելության առկայությունը տարածաշրջանում խաղաղության շարունակականությունն ապահովելու համար:

Հայաստանի եւ ՌԴ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ փոխվարչապետների հունիսի 3-ի հանդիպմանը:

Սերգեյ Լավրովը կարեւորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլյան առաջին պաշտոնական այցը ՌԴ, որի ընթացքում, ըստ նրա, հստակեցվել է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մակարդակը:

Սերգեյ Լավրովը նաեւ նկատեց, որ ՌԴ-ն մնում է Հայաստանի տնտեսության մեջ թիվ մեկ ներդրողը եւ առեւտրային թիվ մեկ գործընկերը:

Արարատ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները Սերգեյ Լավրովը կարեւոր է համարում հայ-ռուսական ռազմավարական գործակցությունների փուլում: Նա ՀՀ ԱԳ նախարարին առաջիկայում հրավիրեց ՌԴ :

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930