«Դիմադրություն» շարժումը վերաբերում է թե տաքսու վարորդին, թե գյուղատնտեսությամբ զբաղվողին, թե զինվորին, թե ոստիկանին, թե ուսուցչին, թե մնացած բոլորին: Մի խոսքով, այն վերաբերում է ամբողջ ժողովրդին եւ իրավամբ կարող ենք ասել, որ այն համահայկական շարժում է»,-ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը «Հայելի» ակումբում եւ շարունակեց. «Ուղղակի խնդիրն այն է, թե ով որքանով է հասկացել, որ այս շարժումը իրեն վերաբերում է եւ հենց իր համար է: Եվ որքան շուտ մարդիկ սա հասկանան, այնքան շուտ կունենանք Հայաստանի Հանրապետության ու նաեւ Արցախի համար էականորեն փոխված իրավիճակ՝ բացառապես միայն դրական ակնկալիքներով եւ սպասումներով:
Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձություններին եւ ՀԱՊԿ-ի նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցին, ասեմ, որ բավականին ակտիվ զարգացումներ են ընթանում: Բայց սա բոլորովին չի նշանակում, թե կապիտուլյանտներն այնքան ցանկալի են, որ բոլորն ուզում են գալ Հայաստան եւ պատվեն նրանց: Սա նշանակում է բոլորովին հակառակը, որ այսօր տարածաշրջանում տեղի է ունենում ռեգիոնալ խոշոր վաճառք, տեղի է ունենում շահերի, տարածքների, ազդեցության գոտիների, իրավունքների բաժանում: Այդ բաժանումը տեղի է ունենում ուկրաինական, սիրիական տարածաշրջաններում, նաեւ Հարավային Կովկասում: Եվ ի դժբախտություն մեզ, երեք տեղում էլ Թուրքիան գոյություն ունի եւ գործոն է: Եվ երեք տեղում էլ առեւտուր է արվում: Ի դժբախտություն մեզ, ամենադժվար, ամենածանր, ամենաորոշիչ պահին, մեր իշխանությունները տգետ են եւ կապիտուլյանտ: Որ 2018-ին դիլետանտ էին, դեռ ոչինչ, որ 2019-ին տգետ էին, դա էլ ոչինչ: Բայց որ 2020 թվականին դիլետանտ ու տգետ լինելով հանդերձ դարձան նաեւ կապիտուլյանտ՝ Հայաստանի դեմ ուղղված վերջնագրերը, ձախողումները ստորագրած մարդիկ ու որոնք շարունակում են Հայաստանի Հանրապետությունը իբրեւ թե ներկայացնել, դա, իրոք, մեր համաժողովրդական ողբերգությունն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ