Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Երկիր մտնող գումարներն ավելի շատ են, քան երկրից դուրս եկողը»

Հունիս 09,2022 13:17

Էկոնոմիկայի նախարարությունը փոխարժեքի մտահոգիչ փոփոխության մասին քննարկումներ է իրականացնում տարբեր ոլորտների տնտեսավարողների հետ, ինչպես նաեւ՝ կենտրոնական բանկի գործընկերների։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա ասաց, որ որոշ ոլորտներում խիստ մտահոգություն կա, հիմնականում արտահանման, նաեւ ՏՏ ոլորտում․ «Մենք երեկ քննարկել ենք այս թեման գործարար համայնքի հետ։ Բնականաբար, մեր ընթացիկ հաշիվը հիմա դրական է, որը լավ նորություն է, եւ երկիր մտնող գումարներն ավելի շատ են, քան երկրից դուրս եկողը։ Դա բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ է տեղի ունենում։ Դա ցույց է տալիս կառավարության հետեւողական աշխատանքը՝ տեղական արտադրությունն ու ներդրումները խթանելու հարցում։ Այս պարագայում ԿԲ-ն պետք է սկսի կիրառել նոր գործիքակազմ։ Մենք նաեւ հասկանում ենք իրենց մտահոգությունները գնաճի հետ կապված, բայց հասկանում ենք, որ այդ ամեն ինչը պետք է արվի այնպես, որ տնտեսության կարեւոր ճյուղերին որեւէ վտանգ չսպառնա։ ԿԲ-ն կարող է այնպես անել, որպեսզի ավելի հավասարակշռված փոխարժեք լինի։ Դրամն ուժեղանում է դոլարի նկատմամբ, բայց դրամ-ռուբլի զույգը մոտավորապես կայուն վիճակում է առայժմ»։

Գնաճի մասին հարցը նախարարը հորդորեց տալ ԿԲ-ին․ «Մենք այդ նույն հարցերը տալիս ենք իրենց»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930