Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի. այս մասին քիչ առաջ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում:
«Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը, աշխատում ենք Հայաստանի հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա, օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը եւ Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ռուսական ԲՈՒՀ-երում ուսումնառությունը շարունակել՝ քվոտաների ավելացմանը»,- ասաց Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը երեկ երկօրյա այցով ժամանել է Հայաստան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հա հա հա
«հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը»