ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուշագրավ վիճակագրություն. մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել
Հայաստանում 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գրանցված ՍՊԸ-ների քանակը շեշտակի աճել է:
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2735 ՍՊԸ, որից 1443-ը մարտին, 1292-ը՝ ապրիլին:
Կարդացեք նաև
2021 թվականի մարտ-ապրիլի համեմատ գրանցված ՍՊԸ-ների քանակն աճել է 2.3 անգամ կամ 1541-ով:
Նախաճգնաժամային 2019 թվականի մարտ-ապրիլի համեմատ նույնատիպ աճ կա:
Կտրուկ (մոտ 50%-ով) աճ ունենք նաև նոր գրանցված Ա/Ձ-ների մասով: