Երեկ երեկոյան հայտնի են դարձել Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները։ Վերջիններս հունիսի 9-ին և 10-ին հանդես կգան մրցույթի 2-րդ փուլում։
Առաջին փուլը հաղթահարել են հետևյալ 10 թավջութակահարները՝
- Միքայել Ոսկանյան- Հայաստան
- Կյուն Ջուն Լի- Հարավային Կորեա
- Էվա Արդերիուս- Իսպանիա
- Ջոու Կիտամուրա- Ճապոնիա
- Սունվու Բաք- Հարավային Կորեա
- Իվան Սենդեցկի- Ռուսաստան
- Էտտոռե Պագանո- Իտալիա
- Կոնստանտին Բորոդին- Ռումինիա/Մոլդովա
- Տատյանա Բայարինա- Բելառուս
- Արտյոմ Իոանիսյան- Հայաստան
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ