Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանն առնչվող խնդրահարույց հարցերի վերաբերյալ դիմել եմ նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին. Թագուհի Թովմասյան

Հունիս 09,2022 11:38

Հունիսի 3-ին Երևանում անհնազանդության խաղաղ ակցիային մասնակցած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանն առնչվող խնդրահարույց հարցերի վերաբերյալ դիմել եմ ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին։

ՀՀ գլխավոր դատախազի, միջազգային հեղինակավոր օղակների ուշադրությունն եմ հրավիրել մի քանի հանգամանքների վրա՝

– Ահազանգերի և հաղորդումների համաձայն՝ հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման,

– Ընդդիմադիր գործիչների պնդումների համաձայն՝ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է եղել, քանի որ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Իսկ դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է,

– Մասնագետների և ականատեսների վկայություններով քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է։

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունը վերաբերել է հանձնարարականի՝ ուղղված իրավասու մարմիններին՝ քննության առնելու հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին որոշման իրավաչափությունը, ինչպես նաև կիրառված հատուկ միջոցների պիտանելիության, ժամկետանց լինելու վերաբերյալ հարցերը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների համապատասխան ընթացք տալուն։

Միջազգային գործընկերներին ուղղված հրատապ նամակով խնդրել եմ հրապարակային մեկնաբանություն բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության անթույլատրելի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հրապարակային խոսքը կարող է ազդել ոստիկանական անթույլատրելի գործողությունների կանխարգելմանը։

Հետևողական եմ լինելու։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930