Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը:
«Հենց հիմա իրական հույս կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման և խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու ուղղությամբ,- ասել է Դոնֆրիդը:- Կարծում եմ, մենք տեսել ենք, որ երկու կողմերն էլ ձեռնարկում են կարևոր քայլեր, ինչը ԱՄՆ-ը միանգամայն խրախուսում է:
Դոնֆրիդն ասել է, որ այդ հարցը քննարկվել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևիի հետ հանդիպմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ