Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկից չենք կաշկանդվում, ԱԳՆ-ն չենք շրջափակելու»․ ցուցարարների ասելիքը Լավրովին

Հունիս 09,2022 10:52

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժումն այսօր երթով հասավ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ։

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest march in the streets of Yerevan, Armenia

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest march in the streets of Yerevan, Armenia

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, եւ շարժումն ուղերձ է փոխանցում նրան։ Ոստիկաններն արգելափակել էին նախարարության դիմացի հատվածը, ուստի շարժման մասնակիցները հավաքվեցին մուտքից մի փոքր այն կողմ։

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest march in the streets of Yerevan, Armenia

«Եկել ենք փոխանցելու՝ այն մարդու հետ, որի հետ բանակցում են, նա չունի մանդատ մեր ժողովրդի անունից բանակցելու եւ նրա ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Թե ինչու բողոքի գործողություններն ավելի կտրուկ չեն, նա նշեց․ «Մենք ԱԳՆ շենքի մոտ ենք։ Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ։ Նպատակն ուղերձը հասցնելն է եւ ասել, որ որքան էլ փորձեն ներկայացնել, թե ՀՀ-ում ճգնաժամ չկա, այսպես չէ՝ կա։ ՀՀ ժամանող ամեն պատվիրակություն պետք է զգա ժողովրդի շունչը։ Մեր օրակարգից բոլորը պետք է տեղյակ լինեն»։

Սաղաթելյանի խոսքով՝ ցանկացած իրավիճակում իրենք նպատակ չեն ունեցել արգելել, որ ՀՀ ժամանած պաշտոնյաները շենք չմտնեն․ «Նպատակն է դիրքորոշում արտահայտել։ Նման մարդիկ մեր երկրի հյուրերն են։ Պետք է իմանան, որ ում հետ որ բանակցում են, նա կապ չունի ժողովրդի օրակարգի հետ։ Մեր նպատակը չէ արգելել հանդիպումները, այլ խոսքը տեղ հասցնելն է։ Վստահ եղեք, որ մեր վանկարկումները եւ մթնոլորտը տեղ կհասնեն»։

Հարցին՝ Լավրովի հարցում կաշկանդվածություն կա՞, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Ուրիշ տեղ եք տանում։ Քանի կար ասում էիք՝ Ռուսաստանից մեկը գա, ռիսկ չեն անի մի բան ասեն։ Հասկանում եմ ինչ եք ուզում ասած լինել, բայց այսօր երեկոյան համեմատեք, կտեսնեք։ Մենք խնդիր ունենք խոսքը տեղ հասցնելու։ Որեւէ մեկից կաշկանդվածություն չունենք»։

Ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը Սերգեյ Լավրովի համար նշյալ ուղերձը ռուսերենով ընթերցեց, շեշտեց, որ ՌԴ-ն շարունակում է լինել ՀՀ-ի դաշնակիցն ու բարեկամը, սակայն գործող իշխանությունն ամեն ինչ արել է՝ վտանգելու համար ՀՀ-ՌԴ հարաբերությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930