Լրահոս
Օրվա լրահոսը

28 մասնագիտությունների գծով դիմորդ չունենալու փաստը պետք է անհանգստացնի, դրանց մեջ երկրի համար շատ կարևոր մասնագիտացումներ կան. Սերոբ Խաչատրյան. «Փաստ»

Հունիս 09,2022 10:40

Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել էր նաև դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները:

Միևնույն ժամանակ մտահոգվելու առիթ էր դարձել այն, որ կան մասնագիտություններ, որոնց գծով դիմորդներ չունենք: Խոսքը մոտ 160 մասնագիտության մասին է: Օրինակ` Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանների մաթեմատիկայի ուղղությամբ դիմորդ չի եղել: Կամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության, կինոգիտության գծով ևս դիմորդ չկա: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասում է` 160 մասնագիտությունների գծով դիմորդ չունենալու փաստը մի փոքր ճիշտ չի ներկայացվում, և մանրամասնում է, թե ինչու:

«Այդ 160- ից 130-ը և ավելին ոչ պետական բուհերի հետ է կապված, ընդամենը 28 մասնագիտությունն է պետական բուհերում: Սա ընդամենը ցույց է տալիս, որ ոչ պետական բուհերի դիմորդների թիվը քիչ է, սա նորություն չէ, որ այս բուհերի դիմորդների թիվը պակասել է: Ընդգծեմ, որ պետական բուհերի մասով 28 մասնագիտությունների գծով դիմորդ չունենալու փաստը պետք է անհանգստացնի, քանի որ դրանց մեջ երկրի համար շատ կարևոր մասնագիտացումներ կան գյուղատնտեսության, ինժեներական կրթության ոլորտներում և նաև մանկավարժության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Ընդգծում է` ոչ պետական կայացած մի քանի բուհ ունենք, որոնք կարողանում են, այսպես ասած, «պահել» իրենց դիմորդների քանակը: «Մեծ մասը մի կերպ դիմակայում է: Այս ոլորտում ինչ-որ բան կարող է փոխվել, եթե ներդրումներ լինեն: Օրինակ` հայտնվի մեկը, որ մասնավոր ինչ-որ բուհում ներդրում անի, ուժեղացնի դասախոսական կազմը, լաբորատորիաներ ստեղծի և այլն: Այդ դեպքում հնարավոր է բուհն ուժեղանա, բայց այս պահին դա քիչ հավանական է: Այդ պատճառով խնդիրը դրված է հետևյալ կերպ` եթե համարում ենք, որ ինչ-որ կոնկրետ մասնագիտություն պետության համար առաջնային չէ, իրեն պետք է թողնենք շուկայական տնտեսության տրամաբանությանը, այսինքն` կարողանում է, գոյատևում է, ոչ, ուրեմն դուրս է մնում: Բայց մյուս կողմից եթե տվյալ մասնագիտությունը երկրի համար ստրատեգիական նշանակություն ունի, օրինակ` գյուղատնտեսությունը, մանկավարժությունը, ապա ժամանակն է, որ պետությունը շատ լուրջ ծրագրեր մշակի: Հիմա պարզվում է, որ շատ դեպքերում անգամ անվճար տեղի համար դիմորդ չկա: Դա նշանակում է, որ խնդիրը միայն վարձավճարը չէ, հակառակ դեպքում կդիմեին: Այս պարագայում Կառավարությունը պետք է լրացուցիչ քայլեր անի, որպեսզի թափուր տեղերը կարողանա համալրել, եթե այդ մասնագիտություններն իր համար ստրատեգիական նշանակություն ունեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930