Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը եւ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի:
Պարզվում է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրել է միջազգային փորձը եւ նպատակահարմար է գտել ներդնել նոր գծանշում, ինչը կբարձրացնի չկարգավորվող խաչմերուկներին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդների զգոնությունը եւ հետիոտնի երթեւեկության անվտանգությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։