Անշուշտ, երբ հազարավոր 18-20 տարեկանների ենք հուղարկավորում, 67 տարեկան մարդու մահը կարող է բնական թվալ ու ցավի, ափսոսանքի զգացում չառաջացնել։ Մանավանդ, եթե այդ մարդու շուրջ բացասական վերաբերմունքի մթնոլորտ էր ձեւավորվել, եւ կեղծիքն ու ճշմարտությունն իրար խառնված՝ նրան ատելության թիրախ էին դարձրել։ Ինչպես ցավի ու ափսոսանքի զգացում չառաջացավ, երբ կյանքին հրաժեշտ տվեց լեգենդար հրամանատար Մանվել Գրիգորյանը, խելացի քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կամ իր ողջ կյանքում բարեգործությամբ զբաղված եւ ոչ մեկին վնաս չտված Ռիտա Սարգսյանը։
Ինչ-որ պահից սկսած, մենք սկսեցինք չգնահատել ու չխնայել մարդուն, չսիրել ապրելու ժամանակ, մահվանից հետո էլ ավանդական հարգ ու պատվով չճանապարհել։ Օդում կախված ատելությունը, պառակտումն ու անհանդուրժողականությունը հասել են այն աստիճանի, որ տարբեր ճամբարներում հայտնված մարդիկ պատրաստ են հոշոտել միմյանց, եւ անգամ մահը նրանց չի հաշտեցնում, չի ստիպում, որ ներեն ու փորձեն հասկանալ իրար։ Անգամ այն, որ մարդկային կյանքը կարճ է եւ սխալներով լի, որ մարդը թույլ եւ անպաշտպան էակ է՝ ամեն րոպե կարող է կյանքին հրաժեշտ տալ, եւ ոչ մեկը չպետք է երկնային դատավորի դեր ստանձնի ու դատավճիռ կայացնի դիմացինի նկատմամբ, որեւէ դեր չի խաղում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: