Լրահոս
Օրվա լրահոսը

Դիահերձարաններում դեռ գտնվում է մոտ 86 զինվորի մասունք. հարազատները հրաժարվում են ընդունել, որ իրենց երեխաներն են. «Ժողովուրդ»

Հունիս 09,2022 08:50

2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր զոհերին եւ անհետ կորածներին, հայտնել էր. «Այսօրվա դրությամբ մենք ունենք 100 նույնականացված մարմին, որոնք նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է։ Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են»:

Իսկ ի՞նչ ունենք վարչապետի հայտարարությունից 1 տարի 2 ամիս անց: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մեծամորի եւ Հերացու դիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում է մոտ 86 զինվորի մասունք. հարազատները հրաժարվում են ընդունել, որ իրենց երեխաներն են: Ասել է թե՝ պատերազմից մոտ 2 տարի անց իրավիճակը չի փոխվել, եւ անգամ շատ զինվորականների առաջարկած եղբայրական գերեզման ստեղծելը մնացել է առկախված:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930