Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն և պետական բարձր պարգևներ հանձնել Հայկական հեռուստատեսության աշխատակիցներին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռուստատեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի համար «Մովսես Խորենացու» մեդալներ է հանձնել հաղորդավարներ Արտավազդ Եղոյանին, Կարեն Քոչարյանին և կինոյի ու կրկնօրինակման բաժնի կրկնօրինակման ռեժիսոր Հասմիկ Մարգարյանին:
Տևական դադարից հետո Առաջին ալիքի եթեր է վերադարձել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը և այդ կապակցությամբ Հանրային հեռուստաընկերության մեծ էկրանի միջոցով Հանրապետության նախագահը և միջոցառմանը ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել են Շոտլանդիա-Հայաստան խաղին։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ