Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՊՀ՝ Սուրեն Պապիկյան, Տնտեսագիտական համալսարան՝ Վահագն Խաչատուրյան, Պոլիտեխնիկ՝ Տիգրան Ավինյան․ էս ե՞ն ձեր՝ բուհերը քաղաքականությունից զրկելու խոստումները»․ Լիլիթ Գալստյան

Հունիս 09,2022 00:03

«Այն քաոսացումը, կազմաքանդումը, որ տեղի ունեցավ մեր հայրենիքի ու պետականության հետ, մեկ օրում չեղավ։ Նրանք եկել էին զրոյացնելու և Հրանտ Մաթևոսյանի խոսքով՝ նրանց ուրացումը հայրասպանության վերածվեց՝ ջնջել, մերժել ամեն ինչ, ինչ կա»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ անցկացվող «Հայաստանը երեկ, այսօր և վաղը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Հիշեցնելով, որ 2018-ին որոշվեց միավորել մշակույթի և կրթության նախարարությունները, Լիլիթ Գալստյանը կարծիք հայտնեց՝ դրանք մեխանիկական միացումներ չէին ու նշեց․ «Չէր կարևորվում մշակույթի դերակատարությունը մեր պետականության ամրացման կառուցման, հայ մարդու ձևավորման գործում այն երկրում, որի համար մշակույթը եղել  է հիմնական այցեքարտը։ Հետո հասկացանք, որ մշակույթն առհասարակ լուսանցքված է։ Այն մշակութային քաղաքականությունը, որ այսօր վարվում է  ՀՀ-ում, չի ծառայում մեր ինքնության հարստացմանը, ձևավորմանը, ազգային պետականության կերտմանը»։

Անդրադառնալով կրթության ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին՝ Լիլիթ Գալստյանը մտահոգություն հայտնեց՝ բուհերը քաղաքականացված են ու հիշեցրեց․ «Ովքեր են բուհերի խորհուրդների նախագահները։ ԵՊՀ՝ Սուրեն Պապիկյան, Տնտեսագիտական համալսարան՝ Վահագն Խաչատուրյան, Պոլիտեխնիկ՝ Տիգրան Ավինյան։ Էս ե՞ն ձեր՝ բուհերը քաղաքականությունից զրկելու խոստումները , ապաքաղաքականացնելու խոստումները»։

Անդրադառնալով ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի մահվանը, Լիլիթ Գալստյանն ասաց․ «Արամ Սիմոնյանին խոշտանգումների ու կտտանքների ենթարկեցին, և նա անժամանակ այսօր հեռացավ»։

Պատգամավորը վստահեցրեց՝ իրենց պայքարը ոչ թե իշխանության, այլ վաղվա Հայաստանի համար է ու հայտարարեց․ «Այդ Հայաստանը պիտի լինի ուժեղ, անվտանգ, ՀՀ-ում զոռբայությունը տեղ չունի, ներազգային թշնամանքը տեղ չունի, մտավորականը հարգված պիտի լինի, երիտասարդը ոստիկանական բռնաճնշումների չպետք է ենթարկվի, ԱԳ նախարարը չի գնալու դռնեդուռ ու ծուռ վզով բանակցի, վարչապետը պետք է լինի ազգային արժեքների կրող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930