Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկավոր է հարգել զենքը, սակայն հրաժարվել նրանից». Մեթյու ՄաքՔոնահեյ. «Ամերիկայի ձայն»

Հունիս 08,2022 23:33

«Ամերիկայի ձայն». Դերասան, ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Ուվալդե քաղաքից սերած Մեթյու ՄաքՔոնահեյը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ և հուզական ելույթում կոչ արել Կոնգրեսին ավելի վճռական քայլեր ձեռնարկել հրազենային բռնության դեմ: Նա իր ելույթը կենտրոնացրել է այս քաղաքի տարրական դպրոցում անցյալ ամիս իրականացված զանգվածային սպանության վրա, որի արդյունքում սպանվել էր 19 երեխա և երկու ուսուցիչ:

ՄաքՔոնահեյն, ով անցյալ տարի մտադիր էր պայքարել այս նահանգի նահանգապետի պաշտոնի համար, սակայն ավելի ուշ որոշել էր հետ կանգնել այդ մտքից, կարճ զրույց է Սպիտակ տանն ունեցել Ջո Բայդենի հետ, որից հետո մասնակցել է մամլո ասուլիսին:

52-ամյա դերասանն ասել է. «Ուվալդեն այն վայրն է, որտեղ ինձ սովորեցրել են հարգել այն սարքը, որն անվանում ենք հրացան: Ուվալդեն այն վայրն է, որտեղ ես սովորեցի պատասխանատվություն ստանձնել զենքին տիրապետելու հարցում», ասել է նա:

Նրա խոսքերով, նման պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ արդեն շատ են հոգնել Սահմանադրության երկրորդ փոփոխությունը շահարկելու փորձերից, ինչի արդյունքում այդ զենքը դառնում է չարիք խելագար անձանց ձեռքերում: Հիշեցնենք, որ Զենք կրելու իրավունքների պաշտպաններն ասում են, թե Սահմանադրության երկրորդ փոփոխությունը թույլ է տալիս ունենալ ու կրել զենք:

ՄաքՔոնահեյը կոչ է անում AR-15 կիսաաինքնաձիգ հրացան գնելու նվազագույն տարիքը հասցնել 21-ի: Հիշեցնենք, որ այս քաղաքի դպրոցում սպանդն իրականացրել էր 19-ամյա մի տղա:

ՄաքՔոնահեյն իր ելույթի ժամանակ մի քանի անգամ խեղդվեց արցունքը կուլ տալով, երբ ցուցադրում էր 19 երեխաների նկարները: Նա խոսում էր զոհ դարձած երեխաների ընտանիքների մասին, պատմում էր, թե ինչ են վերջին օրը վերջին անգամ հագել այս երեխաները, ինչ երազանքներ են նրանք ունեցել:

Մակքոնահեյը ելույթ էր ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատները հայտարարեցին, որ իրենց ոգևորել են հրազենի մասին օրենսդրության շուրջ հանրապետական գործընկերների հետ անցկացված բանակցությունները: Սակայն, ասում են նրանք, իրենք չեն կարծում, որ փոխզիջումային մի տարբերակի շուրջ համաձայնությունը կարող է ապահովել զենքից լիովին հրաժարում:

Դերասանն ավելի վաղ հանդիպել էր Կոնգրեսի օրենսդիրների հետ՝ քննարկելու զենքի բարեփոխման մասին օրենսդրությունը: Քաղաքական գործիչներին նա խնդրել էր փոխել այս կարեւոր խնդրի նկատմամբ իրենց վերաբերմունքը, եւ գտնել ուղի, որը կբացառեր զանգվածային սպանություններն այս երկրում:

Հոդվածը կազմված է «Ռոյթերս»-ից ստացված լուրերի հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930