Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանազավթները կեղծ ժողովրդավարների, իբր թե ժողովրդավարությունը գնահատողների հետ մտել են պարզ առևտրի մեջ»․ Աննա Մկրտչյան

Հունիս 08,2022 22:00

«Երեկվա Հայաստանը հաստատ իրավական պետության մասին էր։ Նույնիսկ յուրաքանչյուրիդ մտքում եկած թերությունները, սխալները վստահ եմ, որ ապացույցն էր նրա, որ եղել է իրավական պետություն։ Այսօր է քաոս, որ չկա իրավունք, չկա օրենք»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ անցկացվող «Հայաստանը երեկ, այսօր և վաղը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Պատգամավորի հավաստմամբ՝ այսօրվա Հայաստանում չկա սահմանադրություն, որևէ դատական համակարգ, ըստ նրա՝ դրանք բացառապես Հայաստանում իշխանությունը զավթածների ցանկությունների շրջանակում են։ Նա շարունակեց․ «Այս մարդիկ որևէ իրավական և օրինական հիմք ու հիմնավորում չեն դնում իրենց ցանկությունների տակ բացի նրանից, որ դա իրենց պետք է իշխանության աթոռները պահելու համար։ Մարդիկ, որոնք զավթել են այսօրվա Հայաստանը, այնքան են խզել կապը երեկվա Հայաստանի հետ, այնքան են իջեցրել մեր երկրի ու քաղաքացու արժանապատվությունը, որ հարցականի տակ են դրել՝ արդյոք վաղվա Հայաստան ունենալո՞ւ ենք, թե՝ ոչ։ Այս հրապարակի ամենօրյա հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը հենց դրա մասին է, որ խզումը վերացնեն, արժեհամակարգային անկումը կանխենք, որ ունենանք վաղվա Հայաստանը»։

Աննա Մկրտչյանը միջազգային կազմակերպությունների լռությունը պատահական չի համարում և վստահեցնում՝ առևտուր է գնում։ Նա այս առիթով նշեց․ «Այդ մարդիկ մեր երկրում առևտուր էին փնտրում իրենց շահերի, նպատակների հետապնդմամբ, որը կիրականացնեն ցանկացած մեթոդաբանությամբ։ Այսօրվա իշխանազավթները հասկանում են դա, կեղծ ժողովրդավարների, իբր թե ժողովրդավարությունը գնահատողների հետ մտել են պարզ առևտրի մեջ։ Երեկվա Հայաստանի համար անթույլատրելի կլիներ որևէ դատական համակարգի նկատմամբ տեսանելի ճնշում, էլ չեմ ասում՝ միջազգային կազմակերպությունների կողմից երկիրը սանկցիաների տակ կընկներ, կլինեին զեկույցներ ու ասուլիսներ։ Բայց հիմա տեսնում ենք, որ նման բաներ չկան, քանի որ հիմա ինչ կատարվում է, իրենց ձեռք է տալիս»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930