Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ հերոս տղայի լուսանկար չի եղել, եղել է այն խայտառակ լուսանկարը, թե ինչպես Աբովյանի դիահերձարանում մեր նահատակների աճյունները խայտառակ ձևի պահում էին»․ Գեղամ Մանուկյան

Հունիս 08,2022 21:12

«Մեր ընկերուհիների գործողությանը հաջորդեցին ՔՊ-ական պատգամավորների՝ խիստ անհանգստացնող գրառումներ, թե պատգամավորներն իրավունք ունեն կարճ ժամկետում հանդիպել գործադիրի ներկայացուցիչներին՝ ինչո՞ւ չեն օգտվել։ Կամ նրանք ընդհանրապես տեղյակ չեն, կամ մեկ կոճակով տեքստ են տալիս, ասում են՝ քո անունից տպի, արա′, ինչպես շատ պատգամավորների ասում են»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ անցկացվող «Հայաստանը երեկ, այսօր և վաղը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ երեկ խորհրդարանում, Անահիտ Ավանեսյանը պաշտպանել էր ոստիկանների գործողությունները՝ ասելով. «Իսկապես, երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության եւ նրանց պիրկ նյարդերի վրա: Նրանք իսկապես փայլուն ծառայություն են մատուցում»:
Գեղամ Մանուկյանը զարմացած է ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններով։ Նա ասաց․ «Ինչո՞ւ մայիսի 30-ին շուրջ երկու տասնյակ պատգամավորների չէին թողնում մտնել կառավարական երրորդ մասնաշենք, բա ինչո՞ւ կառավարության երրորդ մասնաշենքից հինգ, թե վեց նախարար միանգամից հոդս ցնդեցին, ինչո՞ւ հաջորդ օրը Աղվան Վարդանյանն ու Ագնեսա Խամոյանը երեսուն-քառասուն րոպե կառավարության երրորդ մասնաշենքի մուտքի մոտ էին կանգնած, ինչո՞ւ այսօր ոստիկանները թույլ չտվեցին մի խումբ պատգամավորներին մտնել Մարիոթ, որտեղ դատական համակարգին նվիրված քննարկումներ էին։ Նրանց ուղղակի տվել են թուղթ ու տեքստ, ասել՝ ձեր անունից գրեք։ Նրանք ընտրել են Նիկոլին մահապարտ լինելու ոչ պատվաբեր ուղին։ Աստված իրենց հետ»։

Այն քննադատություններին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Անահիտ Ավանեսյանի երեսին է նետել հերոս տղաների լուսանկարները, Գեղամ Մանուկյանը պարզաբանեց․ «Որևէ մեր հերոս տղայի լուսանկար չի եղել, եղել է այն խայտառակ լուսանկարը, թե ինչպես Աբովյանի դիահերձարանում մեր նահատակների աճյունները խայտառակ ձևի պահում էին։ Դա պահում էին այսօրվա առողջապահության նախարարի գլխավորած հաստատությունում։ Քրիստինե Վարդանյանն ի տարբերություն ՔՊ-ական շատերի՝ շատ ավելի լավ գիտի՝ ինչպես մեր ընկերների այն կորուստը, հարազատի ցավը, որ ունենում են և վստահաբար նման՝ իրենց պատկերացրած քայլին չէր գնա»։

Քննարկման մասնակիցները ծափերով ողջունեցին երեք պատգամավորներին, որոնք գործողություններ էին իրականացրել ՀՀ առողջապահության նախարարությունում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930