«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձավ Վերին Լարսի անցակետում կուտակված հայկական բեռնատարներին, որոնք չեն կարողանում անցնել անցակետը։
Արզաքանցյանի խոսքը ներկայացնում ենք առանց խմբագրման։
«Ես շատ ահազանգեր եմ ստացել մեր հայրենակիցներից ու ցավում եմ, որ այսօր մենք ունենք ճանապարհային ճգնաժամ, ինչը կախված է մեր ապրանքները արտահանելու համար տարբեր երկրներ, մանավանդ, որ Վրաստանի սահմանն ենք մենք անցնում։ Վերին Լարս անցակետ հասնելու համար հայկական բեռնատարները լուրջ խնդիրների առջեւ են կանգնած այսօր, մանավանդ շուտ փչացող ապրանքները, սննդները տարբեր տեսակի։ Ու մեր ղեկավարությունը, ես չգիտեմ՝ խի ա այսքան երկար ժամանակ է անցել, մինչեւ հիմա այդ խնդիրները չեն լուծել։ Մենք կարող էինք ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ պայմանավորված բոլոր ծանրահեղ խնդիրների մեջ գտնվող նույնպես այս խնդիրը մտցնել, մանավանդ այսօր ՀԱՊԿ-ի ղեկավարները գտնվում են Հայաստանում։ Մանավանդ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն է՝ Սերգեյ Լավրովը երկու օրվա այցով ժամանե Հայաստան։ Ինչ եմ ուզում ասեմ՝ մեր հույս, հավատը այդօրվա ժողովրդի իրենց արտադրանքները, որ կարողանան հասցնեն իրենց գնորդներին։ Շատ արտադրողներ մեծ ճգնաժամի մեջ են ընկել դրա համար։ Մեր ընգերությունը՝ նույնպես։ Ասեմ, որ Ռիգայից պատվերը մենք ստացել ենք երկու ամիս առաջ, պատվերը կատարել ենք, ամիսկես ա ապրանքը չի հասել արդեն Ռիգա քաղաք, Պրիբալծիկա։ Վրաստանում շատ ապրանքներ հիմա մնացել է, որ չեն կարում տեղափոխեն։ Վարորդները զանգահարում են իրենց մոտիկներին, ընգերություններին ու գումար են խնդրում, որ կարողանան դիզվառելիքի խնդիրները լուծեն, որ սառնարանները չանջատվի։ Սառնարաններն անջատվում են ու եղած ապրանքը փչանում է արդեն։
Այսօր մտածում ենք՝ արդյոք ստիպում են, որ Հայաստանը սկսի օգտվել դեպի Թուրքիա լագիստիկայի ճանապարհից, որ այս խաղաղության պաշտպան․․․պայմանագրերը, որ կարողանան տանեն առաջ, Ադրբեջանի հետ կախված՝ նույնպես։ Ես դեմ չեմ, որ ճանապարհները բացվի, բայց մենք ունենք ճանապարհային բոլոր խնդիրներ լուծելու համար տարբեր հարցեր, որ կարելի է այլ ձեւի որոշել։ Գիտենք, որ Թուրքիան իրենց պայմաններն է դնում կառավարության դիմաց, դրա համար էլ այդ խնդիրները մինչեւ հիմա չեն կատարվել։
Կարդացեք նաև
Հիմա այստեղ էն աշխարհագրական դիրքի մեջ գտնվելով մենք, որ այսօր գտնվում ենք, դուք բոլորով լավ գիտեք, որ փակուղու մեջ է, ճգնաժամի մեջ ենք մենք գտնվում։
Ես հիշեցի 2000 թվականը, որ ես մեր արտադրած ապրանքներն էի ուղարկում Ռուսաստան ու ճանապարհին միշտ գողություն էր կատարվում, անվտանգությունը շատ վատ էր գործում Վրաստանի, շատ խաոսի մեջ էր երգիրը գտնվում, ասեմ որ ոշմի ձեւի ապահովված չէինք, դրա համար էլ ես վարձեցի բեռնատար ինքնաթիռներ չորսը ինքնաթիռ` 50 տոննա տարողությամբ, մենք բեռները տեղափոխում ենք, բայց շատ թանկարժեք հաճույք էր։ Բայց երեք ժամից մեր ապրանքը Ռուսաստանում էին։ Ուզում եմ ասեմ, որ քսան տարի հետ ենք գնացե։ Հիմա մտածում ենք ինչ ձեւ անենք, որ մենք մեր պայմանագրերը չկորցնենք, մեր Հայաստանի գոծարարները՝ նույնպես, որ կարողանան իրենց ապրանքները ժամանակին հասցնեն գնորդին։
Ես ուզում եմ ասեմ՝ երբ պետք է մեր կառավարությունը հանդիպումներ ստեղծի արտադրողների հետ, կազմակերպի տարբեր հանդիպումներ ու բացատրի, արձագանքեն իրենց խոսքը՝ ինչ ձեւով կարան կանգնեն մեր արտադրողների կողքը։ էդ վնասներն ո՞վ է հատուցելու։ Մեր ժողովուրդը, որ հիմա կանգնած է Վրաստանի տարածում, չեն կարողանում հասնեն Վերին Լարսի անցակետ, էդ խնդիրներն ո՞վ է լուծում, մարդիկ օրերով կանգնած են, սանիտարական պայմաններ չկա, մեքենաները շատ-շատ են։ Ուզում եմ ասեմ՝ եթե այս խնդիրները լիներ Ամերիկայի կամ Եվրոպայի պետություններում իրենց ժողովրդի հետ, հաստատ իրենց իշխանությունը մեծ օգնության կհասնեին, օգնություն ցույց կտային իրենց քաղաքացիներին։
Ես կոչ եմ անում մեր իշխանություններին, որ սթափված, լուրջ մոտենան այս խնդիրներին, որ այսօրվա եղած պայմանագրերը չկորցնենք, մեր ընգերությունը՝ նույնպես։
Ես էդքամ էլ շատ չեմ մտածում մեր ընգերության խնդիրների մասին, այլ իշքամ զանգեր մենք ստացել ենք, որ վարորդները՝ Արցաքանցյան, խնդրում եմ, ձեզ լսում են, ձեր ձայնը հասնում է տեղ։ Փորձենք մենք այսօր մեր ձայնը հասցնենք տեղ, որ մեր վարորդներին, տրանսպորտի ընգերություններին օգնեն մեր տրանսպորտի նախարարությունը, որ առաջ մենք ունեին տրանսպորտի առանձին նախարարություն, էդ էլ չքացավ, տրանսպորտի բաժինը, որ օգնեն մեր հայրենակիցներին։
Պետք շատ լուրջ աշխատանք կատարվի Վրաստանի կառավարության հետ, որ էս խնդիրները չառաջան, որովհետեւ թուրքական, ադրբեջանական մեքենաները անցնում են, հասնում են Ռուսաստան, Ռուսաստանի կողմից էլ առաջինը ընդունում են թուրքական մեքենաներին, ն որ ամենավերջում հայկական մեքենաներին են ընդունում։
Ես կուզենայի, որ մեր ռուս ընկերները, գործընկերները, Ռուսաստանի ղեկավարությունը՝ նույնպես, շատ ուշադրության ընդունի այս բոլոր խնդիրները, եթե մենք իսկապես բարեկամներ ենք, այլ մեր ազգի հետ դուք վերաբերվեք բարեկամական ձեւով։ Եթե այստեղ տարբերություն եք դու դնում՝ Ադրբեջանի, թուրքական մեքենաներն առաջից բաց թողեն, այդ շատ վատ է արձագանքում մեր ժողովրդի մեջ ու բոլոր գործարար աշխարհի մեջ, էդի արդեն գեոքաղաքական խնդիրներ են, որ պետք է լուծում ստանա։
Ես հույսով եմ, որ մեր իշխանությունը լուրջ կմոտենա այս բոլոր ծանդր խնդիրներին, շտապ լուծում է պետք տալ։
Ես հույսով եմ, որ ճիշտ ձեւով ներկայացրեցի մեր հայրենակիցների խնդրանքը, որ ճիշտ արդյունք տալցվի այս բոլոր հարցերին։
Շնորհակալություն, հարգելի ժողովուրդ, ընդդիմադիրները, հույսով եմ այսօրվա իշխանությունը կլսի ու ուրեմ կընդունեն արդյունավետ աշխատանք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ