«Բազմիցս նշվել է, որ Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգը որևէ աղերս չունի մեր երկրի կենսական շահերի հետ։ Սա շատ հստակ երևում է նույնիսկ ամենապարզ, արարողակարգային նշանակության հարցերում։
Նույն ժամանակահատվածում, երբ Իրանում և Բրազիլիայում տեղի են ունեցել երկու սարսափելի աղետներ, Հայաստանի վարչապետը առաջինը ցավակցում է հեռավոր Բրազիլիային, իսկ հարևան ու բարեկամ Իրանի հետ կապված դեռ ոչինչ չկա ոչ վարչապետի, ոչ նախագահի և ոչ էլ ԱԳՆ էջերում։ Օրինակ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հասցրել է ցավակցական հեռագիր ուղարկել։
Իսկ Արևելքում՝ տվյալ դեպքում Իրանում արարողակարգային հարցերին շատ մեծ ուշադրություն են դարձնում։
Թե բա զրոյից կառուցվող արտաքին քաղաքականություն․․․»:
Կարդացեք նաև
Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը