«Ազատություն». Բեռլինում առնվազն մեկ մարդու մահվան պատճառ դարձած զանգվածային վրաերթի մեղավորը Գերմանիայի մայրաքաղաքում բնակվող 29-ամյա հայ է։ Այս մասին քիչ առաջ Twitter-ի իր օգտահաշվում գրել է Deutsche Welle-ի լրագրող Թոմ Սպարոուն։ Լրագրողի խոսքով` այս տեղեկությունը հաստատվել է Բեռլինի ոստիկանության կողմից։
Գերմանացի իրավապահները առայժմ չեն հստակեցնում` արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, թե ահաբեկչական հարձակում։ Միջադեպը տեղի է ունեցել այն նույն վայրում, որտեղ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին «Իսլամական պետություն» խմբավորման աջակից, Թունիսի քաղաքացի Անիս Ամրին բեռնատարով վրաերթի էր ենթարկել Ծննդյան տոների առթիվ բացված փողոցային շուկայի այցելուներին։
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Լուրն ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում