Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանների նկատմամբ եղել է կոնկրետ բռնության նպատակադրում». Քրիստինե Գրիգորյանը ուզում է ոստիկաններին ուղարկեն «ամբոխի կառավարման» վարժանքի

Հունիս 08,2022 17:26

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հունիսի 3-ին Դեմիրճյան փողոցում ընդդիմության եւ ցուցարարների միջեւ բախումների հետ կապված ուսումնասիրել է մամուլի հրապարակումները, նաեւ ոստիկանության կողմից տրամադրված տեսանյութերը ու եկել եզրակացության, որ ոստիկանների նկատմամբ եղել է կոնկրետ ոչ խաղաղ մոտեցում, բռնության նպատակադրում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Դա արտահայտվել է դեպի ոստիկաններ քարերի, տարբեր առարկաների՝ շշեր, մետաղական առարկաների նետումով: Մենք արձանագրել ենք նաեւ, որ խաղաղ հավաքի խաղաղ ընթացքը չի ենթադրում նման տեսակ բռնություն ու դիմադրություն ոստիկանության կողմից»:

Նա ասաց, որ պարզաբանումներ են պահանջել կիրառված հատուկ միջոցների մասին, թե ինչից ելնելով են որոշել, որ անհրաժեշտ է հենց այդ միջոցները կիրառել, որովհետեւ ոստիկանությունը պետք է հատուկ միջոցի կիրառման մասին զգուշացնի, ժամանակ տա, նոր դա կիրառի: Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ երբ իրենց հարցերի պատասխանները կստանան՝ նոր գնահատական կտան:

Հարցին՝ ընդհանուր առմամբ ժողովրդավա՞ր եք գնահատում ոստիկանության գործողությունները՝ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Պետք է իրականում օբյեկտիվորեն հասկանալ տեւականությունը անհնազանդության այս ակցիաների ու պիտի հասկանանք,որ ոստիկանությունը գործում է շատ ծայրահեղ բեւեռացած վիճակում երկուստեք՝ թե՛ընդդիմության, թե՛ իշխանության դերակատարման կողմից: Որոշ դեպքերում եղել են ոստիկանության ծառայողների կողմից օրենքի խախտումներ, հայտարարեց, որ կարգապահական վարույթներ են հարուցվել, որոշ դեպքերում քրեական վարույթներ կան հարուցված: Մեր պահանջն է, որ յուրաքանչյուր դեպք քննվի ու պատշաճ իրավական գնահատական տրվի ոստիկանության ծառայողի վարքագծին: Անպայման նաեւ պիտի նայենք, թե ինչպես անենք, որ չկրկնվեն այս դեպքերը ու պիտի նայենք՝ ինչպիսի մասնագիտական ամբոխի կառավարման թրեյնինգներ են պետք ոստիկանությանը, որովհետեւ ժամանակակից ոստիկանությունը պիտի կարողանա ամբոխի կառավարման ճիշտ տակտիկաներ բանեցնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930