«3+3» ձևաչափով թվով երկրորդ հանդիպումը նախապատրաստվում է և տեղի կունենա առաջիկայում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո:
«Պայմանավորվել ենք՝ ինչպես հետագայում աշխատել Հարավային Կովկասում: Գիտեք, Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» ձևաչափը,- ասել է Լավրովը:- Մենք առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք ընդգծում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց այնտեղ տեսնել: Հերթական հանդիպումը նախապատրաստվում է, ակնկալում ենք, որ առաջիկայում մենք կկարողանանք հայտարարել դրա մասին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ