Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնապատ գյուղը տրանսպորտ չունի

Հունիս 08,2022 17:03

«Խոշորացումից առաջ բնակիչներին պետք էր պատշաճ ներկայացնել, թե միավորումն ինչ է։ Շատ կուզեի, որ նման հանրային լսումներն իրականում կազմակերպվեին ոչ թե կատարողական ապահովելու համար։ Եվ բնակիչների կարծիքները լսեին»,-ԱԺ-ում այսօր համայնքների միավորման թեմայով հանրային լսումների ժամանակ հայտարարեց Լոռու մարզի Լեռնապատ համայնքի բնակիչ Լիաննա Աբազյանը։

Լիաննա Աբազյան

Նրա խոսքով՝ Լեռնապատը տրանսպորտի խնդիր ունի, եւ եթե մինչեւ խոշորացումը կարող էին անմիջապես շփվել տեղական ինքնակառավարման մարմնի հետ եւ հարցը քննարկել, ապա հիմա պետք է հասնեն վարչական կենտրոն։

«Բնակավայրերի միջեւ տրանսպորտ չկա, ներհամայնքային՝ նույնպես։ Հարցը լուրջ է, որովհետեւ մինչեւ խոշորացումը բնակիչները կարող էին իրենց համայնքում ավագանու նիստ լսել, հիմա ստիպված են գնալ վարչական կենտրոն, ժամանակ ու գումար ծախսել»,-հավելեց Լիանա Աբազյանը։

Նա նաեւ հարցադրում արեց՝ խոշորացման արդյունքում այդպես էլ պարզ չէ, թե ինչ մեխանիզմներ կան երիտասարդների համար, որպեսզի նրանք մնան համայնքում, ոչ թե աշխատանք փնտրեն քաղաքներում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930