Aravot am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ դեռևս չպարզված անձը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի պետի աշխատասենյակում և ավտոմեքենայում, առանց վերջինիս համաձայնության, տեղադրել է ձայնագրող սարք։
Այն հայտնաբերվել է 2022թ. մարտին։
ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Լուսանկարը՝ արխիվային