Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հարցեր: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման բոլոր երկարաժամկետ ծրագրերի հաջողությունը պայմանավորված է կրթության և գիտության որակով, և ԱՀ իշխանությունների նպատակը Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգ ունենալն է:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել աջակցել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման աշխատանքներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն