Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի․ «Ա1+»

Հունիս 08,2022 14:59

Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, «ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝  Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ»։

Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ աշխատակազմից տեղեկացել են միայն մերժման մասին, իսկ այլ մանրամասներ դեռ հայտնի չէ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930