Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 6-ին ՀՀ ոստիկանությունն ՀՀ ԱԱԾ-ից տեղեկություններ է ստացել, որ Զարիշատ Մկրտչյանի անվան Արմավիր Բ/Կ ՓԲԸ ախտաբանատոմիական բաժանմունքի սանիտար Ա. Գ.-ն եւ նույն Բ/Կ-ի աշխատակից Ն. Մ.-ն տարբեր քաղաքացիների տրամադրել են Covid-19 համավարակի դեմ պատվաստման վերաբերյալ կեղծ հավաստագրեր և նրանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ մուտքագրել «Արմեդ» համակարգ, ինչի դիմաց ստացել են 20.000 դրամ:
Նույն եղանակով պատվաստման հավաստագրեր են ստացել հետևյալ անձինք՝ Մ. Գ.-ն, Հ. Մ.-ն, Լ. Կ-ն, Ա. Ս.-ն, Ս. Գ.-ն, սակայն պատվաստում կատարելու օրերին ոմանք գտնվել են ՀՀ սահմաններից դուրս: Վերջիններիս թվում են` Ս. Ա.-ն, Վ. Հ-ն, Ա. Խ.-ն, Ա. Ա.-ն: Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: