Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. պոլիկլինիկայի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել

Հունիս 08,2022 14:20

Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 26-ին և հունիսի 1-ին հաղորդվել էր «Նուբարաշեն» պոլիկլինիկա առողջապահական պետական ՓԲԸ տնօրեն Գ․ Մ․–ի կողմից մանկաբույժ Ռ.Գ-ի, լաբորանտ Ա. Լ.-ի եւ Ա. Բ.-ի կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում կեղծ փաստաթղթեր օգտագործելու եղանակով վերջիններիս աշխատավարձերի գումարները յուրացնելու, ինչպես նաև Ս. Ս.-ից 2014-2022թթ ընթացքում որպես կաշառք շուրջ 6 մլն դրամ գումար ստանալու մասին:

ՀՀ ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պոլիկլինիկայի տնօրենը պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ «Նուբարաշեն» պոլիկլինիկա առողջապահական պետական ՓԲԸ բժիշկ-թերապևտ Ռ. Ա.-ից 2013թթ պահանջել է նրա աշխատավարձի, իսկ արդեն 2020թթ էլ COVID 19 համավարակի դեմ պատվաստումների քանակից ստացված լրավճարների 30 տոկոսի չափով գումարները, որից հետո Ռ.Ա.-ն ավելորդ խնդիրներից խուսափելու և աշխատանքը չկորցնելու մտավախությունից ելնելով 2013-2022թթ. ընթացքում յուրաքանչյուր ամիս աշխատավարձի, ինչպես նաև հավելավճարների գումարներից կանխիկացրել և տնօրենին որպես կաշառք առձեռն տվել է 5.800.000 ՀՀ դրամ գումար:

Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930