Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձի 50 եւ 80%-ի չափով հավելավճար են տալու

Հունիս 08,2022 12:53
datairavakan

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ» կատարելու նախագիծ է բերել կառավարությունը, որով առաջարկում է կարգավորել Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հարցը:

Երանուհի Թումանյանց

Ինչպես ներկայացրեց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, կառավարությունն ուզում է Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձին հավելում տալ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, իսկ ՍԴ-ի բոլոր դատավորների համար հավելավճար տալ պաշտոնային դրույքաչափի 80%-ի չափով:

Որպեսզի այս փոփոխությունից հետո նրանց կենսաթոշակը ահռելի չլինի ու շատ չտարբերվի մյուսներից, ամրագրում են նաեւ, որ եթե դատավորների հավելավճարը դրույքաչափի 30%-ից ավելի է, կենսաթոշակը հաշվարկվում է 30%-ի չափով:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930