Ընդդիմությունը բողոքի գործողություններ է իրականացնում Հանրապետության հրապարակում, իսկ Մարիոթ Արմենիա հյուրանոցում քննարկում են դատական համակարգի վիճակը;
ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի խոսքով, հանդիպման գերփակ լինելու փաստը իրենք երկու ընդդիմադիր խմբակցություններով անպայման կքննարկեն եւ ուղիղ կտեղեկացնեն Եվրոպայի Խորհրդին: «Չեմ կարծում, որ բացի ծիծաղից ու զարմանքից՝ որեւէ այլ էմոցիա կարող է առաջանալ ԵԽ կենտրոնական գրասենյակում, երբ ստանան նամակ, որը վերնագրված է, որ ընդդիմադիր պատգամավորները, կոնկրետ Արամ Վարդեւանյանը, որը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է, չի հրավիրվել դատական ռեֆորմների վերաբերյալ քննարկմանը:
Սա մոտավորապես նույնն է, ինչ մի քանի շաբաթ առաջ ժողովրդավարության եւ խոսքի ազատության վերաբերյալ քննարկումը, երբ թույլ չտվեցին լրագրողներին եւ ընդդիմադիր պատգամավորներին մասնակցել, ու ցավոք սրտի, մեր երկիրը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների լրահոսում: Կարծում եմ, որ այդ մեթոդը՝ տեղեկացնել ուղիղ կենտրոնական գրասենյակներին, իր արդյունքը տալու է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նաեւ հավելեց. «Առաջիկա հանդիպումների ընթացքում պառլամենտական գործունեության տրամաբանության մեջ, անպայման կտեղեկացնենք կենտրոնական գրասենյակների աշխատակիցներին, որպեսզի տարբեր կալիբրի լոկալ իշխանիկներին չթվա, որ իրենց իշխանությունն անսպառ է»:
Կարդացեք նաև
Արամ Վարդեւանյանի խոսքով. «Խնդիրներից մեկն այն է, որ դատական համակարգում կալանավորումների կիրառելիությունը վերածվել է թմբուկով հարվածների. թե վերացական, եւ թե պրակտիկ իմաստով երեւույթն առկա է դատական համակարգում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Գեղամ Մանուկյանի էջից