Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսում տապալվեց

Հունիս 08,2022 10:56

«Բուուոււու»-ձայնարկությամբ, «Զարեհ դավաճան», «Նիկոլ դավաճան», «Արցախը Հայաստան է». այսպիսի վանկարկումներով եւ պաստառներով են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում դիմավորել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Նա արագ լքեց հանդիպման սրահը:

Հիշեցնենք, Զարեհ Սինանյանն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:

Թե ինչպե՞ս են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին դիմավորում Լոս Անջելեսում՝ տեսանյութ է հրապարակել «Լուսաբան» տելեգրամյան ալիքը:

Զարեհ Սինանյանի հանդիպումը նախատեսված էր տեղի հայերից մեկին պատկանող ռեստորանի դահլիճում: Զարեհ Սինանյանի՝ հանդիպման սրահ մտնելուն պես վանկարկումները սկսում են: Ռեստորանի տերը հավաքվածներին հորդորում է լռել, հավուր պատշաճի հյուրին ընդունել, ասում է, որ կատարվողը ինքը կընդունի իբրեւ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք, բայց կրքերը չեն հանդարտվում:

Ինչ-որ մի պահի քաշքշուկ է սկսվում հավաքվածների եւ ռեստորանի տիրոջ ու նրան ուղեկցողների միջեւ:

Ցուցարարները նաեւ երգում են «Զարթիր լաո»-ն:

Տեւական ժամանակ վիճաբանությունից հետո, ռեստորանի տերը հավաքվածներին դուրս է հրավիրում՝ բոլորին հեգնական շնորհակալություններ հայտնելով:

Հանդիպման սրահը դատարկվեց. ներսում մնացին միայն ռեստորանի տերը՝ իր մի քանի համակիրներով եւ աշխատակիցներով: Ցույցը շարունակվեց նաեւ դրսում: Հավաքվածները «սյունյաց ողջույններ» հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցուցարարները պնդեցին, որ եթե Զարեհ Սինանյանը խոսելու է, իրենք մի քանի հարց կցանկանային նրան տալ: Հանդիպման կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ հանդիպումը վերջացավ, հանդիպում չի կայանալու:

Ցուցարարներից այս կինն էլ ասում էր, որ ինքը եկել էր այս հանդիպմանը՝ տեսնելու այն իշխանության դեմքը, որի ձեռքերը թաթախված են 5 000 զոհերի արյան մեջ, եւ հասկանալու, թե ինչո՞ւ են նրանք շարունակում կառչած մնալ իրենց աթոռներից՝ «թուրքին էլի բա՞ն ունեն տալու»: Ցուցարարները հայտարարեցին, որ որեւէ դավաճան, թե հայրենիքում, թե Սփյուռքում հանգիստ կյանք չի ունենալու՝ կոչ անելով Սփյուռքի բոլոր համայնքներին՝ նման ընդունելության արժանացնել ՀՀ գործող իշխանությունների ներկայացուցիչներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930