Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գանգատը կոմունիկացիայի փուլում է։ Այս մասին News.am -ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Թե՛ միջպետական, թե՛ անհատական գանգատի շրջանակում սկսել ենք ստանալ ադրբեջանական կառավարության դիրքորոշումը որոշ գործերի առնչությամբ, այդ թվում՝ տեսանյութով հիմնավորված գերեվարման դեպքերի կապակցությամբ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց նա։
Սահակյանի խոսքով՝ անգամ ապացույցների ճնշման ներքո Ադրբեջանը շարունակում է ժխտողական բնույթի դիրքորոշումներ հայտնել. «Փորձում են ցույց տալ, թե իրենք առնչություն չունեն այդ դեպքերի հետ։ Քննչական մարմինների կողմից կատարված քննության որոշակի արդյունքներ են ներկայացվում, որոնք կեղծված ու միակողմանի են։ Իրենց զինվորականների միջոցով փորձում են դատարանին վստահեցնել, որ իրենք ո՛չ տեսել են, ո՛չ էլ լսել են նշված անձանց մասին»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: