Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդլայնել է երկրների ցանկը, որոնց վրայից հանվել են կորոնավիրուսով պայմանավորված հաղորդակցության սահմանափակումները: Նոր հրամանագրով այդ երկրների ցանկը համալրել են Հայաստանն ու Ղրղըզստանը:
Ավելի վաղ, սահմանափակումները հանվել էին Չինաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոնղոլիայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի վրայից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ