Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի 2021թ․ գործողությունները կատարվել են 41%-ով

Հունիս 07,2022 19:00

Հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի 2021թ․ իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկման արդյունքների զեկույցը, որը կազմվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։

Զեկույցում ներկայացվել են ոչ միայն մշտադիտարկման աշխատանքները, եզրակացությունը, այլև արվել են մեթոդական նկատառումներ, առաջարկություններ՝ ըստ ոլորտների։

Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված և 2021 թվականին իրականացման ենթակա 46 գործողություններից կատարվել է 19-ը (41%), մասնակի կատարվել է 19-ը (41%), իսկ մնացած 8 գործողությունը կա՛մ ընդհանրապես չի կատարվել, կա՛մ կատարման առաջընթացը բավարար չէ գործողության կատարումը «մասնակի» գնահատելու համար (18%)։

Ընդհանուր առմամբ, Ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարողականը կարելի է գնահատել «միջին»՝ հաշվի առնելով, որ ամբողջությամբ կատարված գործողությունների մասնաբաժինը ցածր է 50%-ից, իսկ մասնակի կատարված գործողությունների մասնաբաժինը մոտ է 50%-ին։

Նկատի ունենալով Ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարողականի միջին ցուցանիշները և առանձնացված ու իրավական վերլուծության ենթարկված գործողությունների ներքո գրանցած ազդեցության 101  մակարդակի արդյունքների ու իրականացված գործողությունների ոչ համապատասխան լինելը, ինչպես նաև հիմնվելով 2022 թվականի փետրվարի 9- ից 14-ը կայացած 8 ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների, մասնագիտական և փորձագիտական հանրույթի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջարկել է նոր՝ 2023 թվականից գործողության մեջ դրվող Հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակել՝ հիմք ընդունելով ներկայացված զեկույցում բարձրացված դիտարկումները, հատկորոշած բացթողումները և առաջարկությունները, այդ թվում չկատարված գործողություններին ուղղված վերանայման և նորովի մշակելու առաջարկները՝ ապահովելով գործընթացի բարձր մասնակցայնություն՝ ոլորտի բոլոր դերակատարների ներգրավմամբ։

Զեկույցն ամբողջությամբ ակտիվ է այս հղմամբ

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930