«Ազատություն». 44-օրյա պատերազմից հետո Արցախի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Նախարարի պաշտոնը արդեն տարիուկես զբաղեցնող Խանումյանը համաձայն չէ իրավապահների առաջ քաշած վարկածի հետ, թե ինքը պաշտոնական անփութություն է դրսևորել և պետությանը պատճառել շուրջ 70 միլիոն դրամի վնաս։
Գործը հսկող դատախազ Ալիկ Ստեփանյանը, մինչդեռ, պնդում է, որ նախարարը չի կատարել իր իսկ պարտականությունները. – «Խոսքը վերաբերում էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետությունից տեղահանված, անօթևան մնացած բնակիչներին հյուրանոցայի ծառայությունների և սննդի մատակարարման ոլորտին»։
37-ամյա նախարարը «Ազատությանը» նաև հայտնեց, որ վնասի վերականգնում չի արել, քանի որ իրավապահների եզրակացությունները անհիմն է համարում։
Կարդացեք նաև
Արդյո՞ք հարուցված քրեական գործը բավարար չէ կասեցնելու Խանումյանի գործունեությունը նախարարի պաշտոնում։ Ըստ դատախազ Ալիկ Ստեփանյանի, այս հարցը քննարկել են մեղադրանքն առաջադրելիս, բայց դեռ որոշում չունեն։
Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: