Հաշվետվություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի մայիսի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 49 դեպք, որից 25 դեպքով հաշվարկվել է 10.687.866 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 15 դեպքով հաշվարկվել է 1.691.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 980.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կարդացեք նաև
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 24 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 10.606.296 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 49.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 4 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 81.570 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 7 դեպք, որից 3-ով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 1.642.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների՝ սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 14 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 392.800 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 917.000 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 11 հանձնարարագիր, որից`
2-ը՝ ընդերքօգտագործում,
5-ը՝ ՓՀԷԿ,
4-ը՝ արտադրություն։
Նախկինում իրականացված 11 ստուգումների արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 30 որոշում՝ 3.470.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 175.472.632 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին