Հունիսի 7-ից մեկնարկել են միասնական քննությունները, եւ դիմորդներն առաջին օրը քննություն են հանձել աշխարհագրություն ու կենսաբանություն առարկաներից: Aravot,am-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, որը ներկա էր եղել Գ. Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցի քննական կենտրոնում, նշեց, որ կոնկրետ այդտեղ քննություն հանձնելու համար հայտագրվել էր 120 հոգի, 4 դիմորդ բացակայում էր:
Նույն կենտրոն էր այցելել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
ԳԹԿ մամուլի պատասխանատուի խոսքով, 120-ն էլ պետք է կենսաբանություն հանձնեին, իսկ աշխարհագրություն Երեւանի քննական կենտրոններից միայն թիվ 135 հիմնական դպրոցում են հանձնել: Խաչանուշ Գրիգորյանը հավելեց, որ դիմորդները ճիշտ պատասխանները կարող են ստուգել ժամը 16:00-ից: Նրանք կարող են պատասխանի ձեւաթղթի պատճենահանված տարբերակը համեմատել ԳԹԿ կայքում տեղադրված պատասխանների հետ եւ հաշվել իրենց միավորը; Իսկ գնահատականները հայտնի կլինեն քննություն հանձնելու 5-րդ օրը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցի ֆեյսբուքյան էջից