Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք բացառում սույն տեղեկատվության հավաստիությունը». Մայր Աթոռը` Դադիվանքի վերաբերյալ Ադրբեջանի ցանկության մասին

Հունիս 07,2022 16:11

Մամուլում տեղեկություն էր շրջանառվում, ըստ որի՝ Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին՝ Դադիվանքում հայ հոգևորականներին ռուս հոգևորականներով փոխարինելու եւ Դադիվանքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու՝ Բաքվի և Ադրբեջանի թեմին հանձնելու վերաբերյալ: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանից։

«Մենք չենք բացառում սույն տեղեկատվության հավաստիությունը: Այսուհանդերձ չպետք է մոռանալ, որ Դադիվանքում հայ հոգևորականների ծառայությունը հնարավոր է դարձել բացառապես Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի միջնորդական ջանքերի և Ռուսաստանի Դաշնության նախագահի անմիջական միջամտության շնորհիվ: Միաժամանակ տեսել ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու հստակ կեցվածքը եկեղեցական, կանոնական հիմնարար սկզբունքներում, որն արտահայտվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հոգևոր պետերի եռակողմ բազմաթիվ հանդիպումների ընթացքում»,-Aravot.am-ին ասաց հայր Շահեն։

Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազանն ասել էր, որ ադրբեջանցիները փորձում են ամեն ինչ անել Դադիվանքի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար: Եվ ինքը կարծում է, որ ադրբեջանական կողմը նման մտածումներ ունեցել է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930