Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում նախատեսվում է սմարթ կենտրոն հիմնել

Հունիս 07,2022 16:03

Եվրամիության աջակցությամբ Կապանում հնարավորություն կա ավելացնելու ոչ ֆորմալ կրթության բաղադրիչը, բանակցությունները դրական փուլում են։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա հայտնեց, որ քննարկվում է Կապան խոշորացված համայնքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից սմարթ կենտրոնի կառուցման հնարավորությունը։

«Լոռու մարզի Դեբեդ համայնքում գործում է նման կենտրոն, որը ոչ ֆորմալ կրթության շատ լավ օրինակ է։ Մոտ 2000 երեխաներ 27 համայնքից տարբեր դասընթացների են մասնակցում։ Ընդգրկված են նաեւ նախադպրոցական տարիքի երեխաներ։ Նման կենտրոն մենք կունենանք նաեւ Կապանում։ Ֆորմալ կրթության ծրագիրը, միանալով ոչ ֆորմալ կրթության միջավայրին, մի ամբողջ էկոհամակարգ է ստեղծելու եւ թույլ է տալու ունենալ շատ որակյալ կրթություն»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց նաեւ, որ ԵՄ-ի հետ քննարկվում է կրթական չափորոշիչների շարունակական ներդրման հարցը․ «Բնագիտական, տեխնոլոգիական, մաթեմատիկական ուղղությունների խորացումը մեր համար կարեւոր է։ Տավուշում արդեն իսկ ունենք լաբորատոր ենթակառուցվածքներ։ Կարող ենք ԵՄ-ի հետ քննարկել եւս երեք մարզերում նման ենթակառուցվածքներ ձեւավորելու, ուսուցիչների կարողությունները զարգացնելու հնարավորությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930