Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում ամփոփեց Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները:
«Գլխավոր մարզիչ լինելու իմ ժամանակաընթացքում հենց այնպես ոչ մի մարզիկ չի կարող մասնակցել մեծահասակների մրցումներին՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին եւ օլիմպիական խաղերին: Դրանք փորձամրցում չեն, որ գնանք, տեղ զբաղեցնենք 18-19-րդ տեղերում ու գանք, ասենք՝ այս անգամ այդպես եղավ: Մեր տասը տղաներից յոթը երկամարտի գումարով տուն վերադարձավ մեդալով. 2 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե: Իսկ ընդհանուր քանակով եղել է 19 մեդալ, որից 4-ը առաջին տեղ, 9-ը՝ երկրորդ եւ 6-ը՝ երրորդ տեղ»,-ասաց Ալավերդյանը եւ հատուկ նշեց, որ մեզանում առանձին վարժությունների մեդալները, ի տարբերություն որոշ այլ երկրների, չեն կարեւորվում, չեն արժեւորվում:
«Առաջիկայում նախապատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը, որին, ինձ թվում է, կարող ենք մասնակցել 6-7 ծանրորդով>,-ասաց գլխավոր մարզիչը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ