Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք կուսակցական գործիչն առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինք կազմել

Հունիս 07,2022 14:57

Ermenihaber. Թուրքիայի «Պահպանողական վերելք» կուսակցության նախագահ, գործարար Ահմեթ Յըլմազն առաջարկել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմական պայմանագիր կնքել և դաշինք կազմել: Յըլմազը, նշելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են, հայտարարել է, որ «Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը ստիպված են շատ սերտ ռազմա-պաշտպանական պայմանագիր կնքել:

«Թուրքիան չպետք է ուշանա նոր աշխարհակարգի ձևավորման հետ միասին իր շուրջն առանցք ստեղծելու հարցում»,- ասել է թուրք գործիչն ու ավելացրել, որ դրան հետագայում պետք է միանան մյուս թյուրքական պետությունները:

Ըստ Յըլմազի՝ Իսրայելի հետ պայմանագրում պիտի դրույթ ներառվի այն մասին, որ մեկնումեկի վրա հարձակումը դիտվի նաև հարձակում դաշնակից պետության վրա

Նա խոսել է նաև հայկական ու հունական տարածաշրջանների մասին, որոնք, ըստ նրա, ձգտում են առաջընթաց ունենալ, ինչին աջակցում են Արևմուտքն ու ԱՄՆ-ն:

Նշենք, որ հաջողակ գործարար հանդիսացող Ահմեթ Յըլմազի ընկերությունը մեծամասշտաբ գործունեություն է ծավալում Իսրայելում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930