Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյանը՝ Վոլոդինին ուղղված նամակի մասին. «Մենք ասել ենք՝ եթե ցանկություն ունեք հանդիպելու, եկեք հանդիպենք»

Հունիս 07,2022 14:16

Իշխանության հետ կապված լրատվամիջոցներից մեկը հրապարակել է «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության դիմումը Հայաստան ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։

Նյութը, որը վերնագրված է ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդիպում են խնդրել Հայաստան ժամանած Վոլոդինից, սակայն մերժվել են», արտատպել են նաեւ այլ լրատվամիջոցներ։ Հոդվածում նշվում է՝ ընդդիմադիր խմբակցություններն իրենց դիմում-խնդրանքում ընդգծել են, թե իբր ՀՀ գործող իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, եւ այդ է պատճառը, որ հանդիպում են խնդրում Վոլոդինից, սակայն մերժվել են՝ լինելով անգամ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ հոդվածի վերնագիրն առնվազն չի համապատասխանում իրականությանը, այն մանիպուլացնում է. «Մենք նամակում պարզապես բացատրել ենք, թե ինչու չենք մասնակցում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին»։

Մեր ճշտող հարցին՝ հանդիպում չե՞ք խնդրել, կամ եթե դիմել եք, Վոլոդինից պատասխան ստացե՞լ եք, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Մենք ասել ենք՝ եթե ցանկություն ունեք հանդիպելու, եկեք հանդիպենք»։

Մանուկյանը նաեւ ասաց. «Ես կառաջարկեմ այդ լրատվամիջոցն իր անունը դնի ԱԺ քաղաքական մեծամասնության պաշտոնաթերթ, քանի որ ուշագրավ է՝ ԱԺ ներքին գրագրությունն ու քննչական կոմիտեի փաստաթղթերն ինչպես են հայտնվում նրանց մոտ»։


Նշենք, որ իշխանության հետ կապված այդ լրատվամիջոցը հրապարակել է դիմումի լուսանկարը։ «Մենք մեծ հույս ունենք, որ դուք ժամանակ կտրամադրեք խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ առանձին հանդիպման համար՝ մեզ հնարավորություն տալու Ձեզ հետ կիսվելու մի շարք ակտուալ հարցերի վերաբերյալ մեր տեսակետներով», – գրված է նամակում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    այ ամբողջ կարիերադ սենց կռուտիտ-մուտիտներով անցավ․․․ սա էլ հոմ գյումրեցի ծերուկ ծեծել չէ:):):)
    հստակ գրված է չէ, որ հանդիպում եք խնդրել, դե գնացեք ռուսական դեսպանատան դեմ ցույց արեք :):):)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930