Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժումն այսօր երթ արեց դեպի ՀՀ-ում ԵՄ դեսպանության գրասենյակ՝ դեսպան Անդրեա Վիկտորինին դժգոհություն հայտնելու հունիսի 3-ի բախման եւ ոստիկանության գործողությունների առիթով նրա լռության առնչությամբ։
«Վստահ եմ եւ ունեմ հիմնավոր կասկած, որ արեւմտյան որոշ կազմակերպությունների եւ դեսպանությունների լռությունը գին ունի, եւ այն, ցավոք, վճարվում է արցախյան հակամարտության բանակցային գործընթացում։ Կասկած ունեմ համարելու, որ ՀՀ բանակցող Նիկոլ Փաշինյանն առավել հակահայկական, հակապետական զիջումների է գնում՝ ստանալու համար արեւմտյան կառույցների եւ արեւմտյան դեսպանատների լռությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ եթե ԵՄ դեսպանը հունիսի երեքի դեպքերի հետ կապված հայտարարություն անի, դա կսանձի՞ իշխանությանը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ ամեն պաշտոնյա պետք է իր առաքելությունը կատարի․ «Տիկին դեսպանի առաքելությունն է ՀՀ-ում պաշտպանել ԵՄ արժեքներն ու հանդես գալ՝ դրանցից բխելով։ Ոչ մեկը, ոչ մյուսը չեն իրականացվում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ